ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի լրագրողը՝ գիտական լրագրության մրցույթի հաղթող

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ.-ը «Աստղագիտության միջազգային տարի» ճանաչվելուց ի վեր  Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտարարում է գիտական լրագրության ամենամյա մրցույթ։

2024թ.-ի «Լավագույն հեղինակային ձայնային նյութ» անվանակարգի հաղթողը Հանրային ռադիոյի լրագրող Աստղիկ Փիլիպոսյանի աուդիոռեպորտաժն է։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» մեր բացառիկ արժեքը․ աստղերի ուսումնասիրությամբ Հայաստանն այսօր էլ առաջատար է» խորագրով ռեպորտաժը կարելի է լսել այստեղ:

Հանրային ռադիոյի հետ զրույցում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, տարին ամփոփելով, նշում է՝ գիտական կառույցի «հաղթաթուղթը» շարունակում է մնալ նոր տիեզերական մարմինների հայտնաբերումը։

2025թ.-ի սեպտեմբերին աստղադիտարանում կկազմակերպվի «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» խորագրով միջազգային գիտաժողովը։

2025թ.-ի հոկտեմբերի 6-ից 10-ն էլ Հայաստանում կկազմակերպվի ՅՈՒՆԵՍԿՈ-ի գիտաժողովը՝ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով։

Միջոցառումների ընթացքում տարբեր երկրներից Հայաստան կժամանեն աստղագիտության, աստղակենսաբանության և աստղաինֆորմատիկայի ավելի քան 100 գիտնականներ։

Կարդացեք նաև

Back to top button