
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն:
ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ:
«Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած անհամար մարտահրավերներին՝ դրանք կապված լինեն անվտանգության, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության, թե մարդու իրավունքների ու արդարադատության խթանման հետ»,-ասել է նա։

«Մենք իրապես գնահատում ենք վստահությունն ու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Ձեր ջանքերն օգնում են ստեղծել կապեր ոչ միայն կառավարությունների, այլ նաև մեր տարբերվող մշակույթների և համայնքների միջև: Քանզի մոտենում ենք 2025թ. Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն և հաջողություն»,-հավելել է ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարը:
Դավիթ Կարապետյանը շնորհավորել է բոլորին Նոր տարվա առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2025թ. լի լինի երջանկությամբ, սիրով և մեծ ձեռքբերումներով:
Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն:




