Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի տապալումից մեկ շաբաթ անց սիրիացի քրիստոնյաներն առաջին անգամ մասնակցել են կանոնավոր կիրակնօրյա պատարագների։
Ինչպես հայտնում է Reuters-ը, իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն անցած շաբաթ իշխանության գալով հանգստացրել է Սիրիայում ապրող ազգային փոքրամասնություններին՝ հավաստիացնելով, որ նրանց կյանքը վտանգված չէ։
Դամասկոսի քրիստոնյա Բաբ Թումա թաղամասի փողոցները լցված են կիրակի առավոտյան եկեղեցուց վերադարձող հավատացյալներով, սակայն ոմանք զգուշություն են ցուցաբերում: «Մենք դեռ վախենում ենք»,-Reuters-ին ասել է տեղի բնակիչ Մահա Բարսան տեղի հունական Մելքիթ կաթոլիկ եկեղեցում պատարագին մասնակցելուց հետո:
Լաթաքիա ծովափնյա քաղաքում, որը երկար ժամանակ Ասադի հենակետն էր, Սուրբ Գեորգի հունական ուղղափառ տաճարի ծխական խորհրդի քարտուղար Լինա Ախրասը կիրակի օրը հայտնել է, որ քրիստոնյաները «հարմարավետ» են եղել իր իշխանության ներքո՝ հավատքի ազատության առումով, սակայն նրանք պարզապես ցանկանում են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ:
«(Ասադի տապալումը) հանկարծակի եղավ, մենք չգիտեինք, թե ինչ սպասել… Փառք Աստծո, մենք ստացանք բազմաթիվ հավաստիացումներ և տեսանք, որ կոմիտեի անդամներն օգնության ձեռք մեկնեցին մեր քահանային»,-ասել է նա:
«Աստված տա, որ մենք վերադառնանք մեր նախկին կյանքին ու ապրենք մեր գեղեցիկ Սիրիայում»,- հավելել է Աքրասը։

Սիրիայում ապրում են բազմաթիվ էթնիկ և կրոնական փոքրամասնություններ, ներառյալ քրիստոնյաներ՝ հայեր, քրդեր և շիա մահմեդականներ:
Վերջին շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր հիմնականում շիա մահմեդականներ փախել են Սիրիայից Լիբանան՝ երկրի նոր կառավարիչների կողմից հետապնդումների վախից, անցյալ շաբաթ Reuters-ին հայտնել է Լիբանանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան:
Նախօրեին Սիրիայի փոքրամասնությունների պաշտպանության հարցով հանդիպում է տեղի ունեցել Հորդանանում։ Այնտեղ հանդիպել են արաբական երկրների, Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրամիության բարձրագույն դիվանագետները:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ իրենք աջակցում են ներառական և ներկայացուցչական կառավարությանը, որը կհարգի փոքրամասնությունների իրավունքները և չի առաջարկի «հիմք ահաբեկչական խմբավորումների համար»:
Դպրոցները վերաբացվել են
Կիրակի օրը սիրիացի ուսանողները նույնպես վերադարձան դասասենյակներ այն բանից հետո, երբ նոր կառավարիչները կարգադրեցին դպրոցները վերաբացել՝ ի նշան կարգավորման ևս մեկ ազդեցիկ նշանի:
Երկրի նոր դե ֆակտո առաջնորդ Ահմադ ալ-Շարաային բախվում է Սիրիան վերականգնելու հսկայական մարտահրավերը քաղաքացիական պատերազմից հետո, որի ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել:

Քաղաքները ռմբակոծվել են՝ վերածվելով ավերակների, տնտեսությունը տապալվել է միջազգային պատժամիջոցների պատճառով, միլիոնավոր փախստականներ դեռ ապրում են Սիրիայից դուրս գտնվող ճամբարներում:
Պաշտոնյաներն ասել են, որ դպրոցների մեծ մասը բացվել է ամբողջ երկրում կիրակի օրը՝ աշխատանքային շաբաթվա առաջին օրը:




