ԿարևորՄշակույթ

Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում

Դեկտեմբերի 20-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի այդչափ սիրված կինոերաժշտության ալբոմը։

Կինոերաժշտության և թատերական բեմադրությունների համար գրված երաժշտությունը հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առիթով։

Կարդացեք նաև

Back to top button