Առանց տողատակի

Հաջորդ տարվա բյուջեն հետքայլ է, անապահովներն ավելի վատ են ապրելու. «Առանց տողատակի»

Հաջորդ տարվա պետական բյուջեն հետքայլ է, իսկ խնդիրներն ավելանալու են։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են տնտեսական վիճակի, հաջորդ տարվա բյուջեի, պետական պարտքի ավելացման մասին։

Թադևոս Ավետիսյանը հիշեցրել է գործող իշխանությունների՝ աղքատությունը կրկնակի կրճատելու խոստումը, նշել, թե 2025թ.-ի բյուջեի սոցիալական ուղղվածությունն այնպիսին է, որ այդ խոստումը կատարել չի հաջողվի, լավագույն դեպքում մոտենանք 2018թ.-ի ցուցանիշներին։

Հաջորդ տարի պետական պարտքի սպասարկումը կրկնակի է լինելու, պետպարտքն աճելու է 2.5 մլրդ դոլարով, չեն բարձրանալու թոշակները, նպաստները, իսկ գների ճնշումն ավելին է լինելու, քան կանխատեսվածը։ Անապահովները, ըստ պատգամավորի, ապրելու են ավելի վատ, քան այս տարի։

Կարդացեք նաև

Back to top button