Բռնության ամենօրյա քարոզ է գնում Հայաստանում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Լևոն Սարդարյանն ու օմբուդսմենը զրուցում են Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքների, արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների, անհետ կորածների իրավունքների մասին։
Ըստ Անահիտ Մանասյանի, մարտահրավերներ կան մարդու իրավունքների վերաբերյալ հանրային ընկալումներում, հանրությունը ձևախեղված պատկերացումներ ունի մարդու իրավունքների վերաբերյալ։ Օմբուդսմենը նշել է, թե Հայաստանում չափազանց բարձր է անհանդուրժողականության մակարդակը և դա միակողմանի չէ, բոլոր կողմերից է։
Անահիտ Մանասյանը նաև նշել է, թե ամեն շաբաթ լինում է մարզերում, տիրապետում է իրավիճակին Երևանից դուրս և առաջիկայում էլ պաշտպանն ակտիվորեն աշխատելու է տարբեր ուղղություններով։




