Աշխարհագրություն առարկայի ուսուցիչները խնդիրներ են տեսնում առարկայի դասավանդման, դասագրքերում տեղ գտած սխալների, ուսուցիչների ատեստավորման և ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ ընդունվելու համար աշխարհագրություն առարկան պարտադիր քննական ցանկից հանելու որոշման մեջ։
Եվ ըստ նրանց՝ աշխարհագրություն առարկան չի կարող լինել ինտեգրված։ Աշխարհագրություն առարկայի նկատմամբ ԿԳՄՍ նախարարության վերաբերմունքը դուր չի գալիս աշխարհագրագետներին։
«Դպրություն» հաղորդման հյուրերն են ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, Աշխարհագրագետների գիտահետազոտական շարժման համահիմնադիր, աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանը և Երևանի Կարեն Ասրյանի անվան թիվ 171 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Արմենուհի Պողոսյանը։