ԿարևորՄիջազգային

Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Սիրիայում իշխանության տապալման մեջ

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «զինված ընդդիմության» կողմից Սիրիայում իշխանության տապալումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, հայտնում է Reuters-ը։

Ասադի վարչակարգի անկումից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել ազգային երկխոսություն սկսել՝ Սիրիայում ստեղծելու ներառական կառավարություն, որը կարտացոլի հասարակության բոլոր խմբերի շահերը։

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին նախօրեին ընդգծել էր Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու կարևորությունը՝ նշելով, որ սիրիացիները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ապագան։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյան

Կարդացեք նաև

Back to top button