«Յուրաքանչյուր մարդ ու հասարակության ամեն մի մարմին, պետք է ձգտեն լուսավորության ու կրթության միջոցով օժանդակել իրավունքների ու ազատությունների հարգմանը» ինչպես ասված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։
- Խնդրում եմ ներկայացրեք ի՞նչ ձևով է նպաստելու ձեր ծրագիրը կրթության միջոցով իրավունքների և ազատությունների հարգմանը։
- Ինչպե՞ս ծնվեց ծրագրի գաղափարը, որո՞նք են ծրագրային նպատակները, ո՞րն է թիրախային խումբը, ի՞նչ կտա վերջինս մասնակիցներին և ե՞րբ է մեկնարկը։
- Խնդրում եմ հստակեցրեք դիմումատուների շրջանակը՝ նշելով ծրագրին առցանց մասնակցելու հնարավորությունների, աշխարհագրական ծածկույթի մասին։
Մարդկության ողջ պատմության ընթացքում յուրաքանչյուր հասարակություն զարգացրել է իր համակարգերն ապահովելու համար սոցիալական միասնությունն՝ ամրագրելով իրավունքներն ու պարտավորությունները իրենց քաղաքացիների համար։ Այդ նպատակին են ուղղված եղել միջազգային իրավական հանրության ջանքերը, inter alia, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և այլ միջազգային իրավական ակտերի ընդունմամբ։
Մարդու իրավունքներն ըստ էության արտացոլում են մարդու հիմնարար պահանջները՝ արտացոլելով հիմնարար ստանդարտներն, առանց որոնց մարդը չի կարող արժանապատվորեն ապրել։
- Իրավունքների ի՞նչ շրջանակի են անդրադառնալու ծրագրի ընթացքում մասնակիցները և ի՞նչ ձևաչափով։
Դուք նշեցիք ձեր խոսքում, որ ծրագիրը իրականացվում է ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցության շրջնակներում։
- Ի՞նչպես է դեսպանատունն առաջնահերթություն տալիս մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրերի ընտրությանը (ինչո՞ւ հենց այս ծրագիրը):
- Խնդրում եմ ներկայացրեք մարդու իրավունքների իրացման, կրթության ու պաշտպանության ոլորտում ի՞նչ այլ ծրագրեր են իրականացվում դեսպանատան աջակցությամբ։
- Շարունակական ծրագրերի իրականացման նպատակով ովքե՞ր կարող են Ձեզ դիմել․ քաղաքացիական հասարակության անդամները, անհատները, հետազոտողները և այլն։
- Խնդրում եմ նշեք նաև, ձեր աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցները առավելություննե՞ր ունեն հետագայում դիմելիս։
Ծրագրի մասին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում․ http://surl.li/qgjovf
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրերն են ՀՀ-ում Նիդերլանդների թագավարության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով քաղաքականության պատասխանատու Լարիսա Հարությունյանը և «Ալվան ծաղիկ» ՀԿ, Մարդու իրավունքների այբուբեն ծրագրի համակարգող Եստեր Գրիգորյանը։




