Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը։
«Սա մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է»,-գրել է նա։
Ֆիլմը 2023 թ. արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, նաև դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում արժանացել էր«լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։
Ֆիլմը 44-օրյա պատերազմի ընթացքում Շողակաթի անհետ կորած եղբոր Սողոմոնի որոնման պատմությունն է, որը նկարահանվել է որոնումներին զուգահեռ։
«1489»-ի հայաստանյան պրեմիերան այս տարի տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։