«Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի ներկայացուցիչ Մուհամադ ալ Բաշիրն այսօր հեռուստատեսային իր ուղերձում հայտնել է, որ մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը ղեկավարելու է Սիրիայի անցումային կամ փրկության կառավարությունը, հայտնում է BBC-ին։
Ալ Բաշիրը մինչ այս ղեկավարում էր ապստամբների տիրապետության տակ գտնվող Սիրիայի հյուսիս-արեւմտյան շրջանների՝ այդ թվում Իդլիբի նահանգի ապստամբական վարչակազմը։
Սիրիայի փրկության կառավարությունը ձեւավորել է «Հայաթ Թահրիր աշ Շամ»- ը, որի ղեկավարած ապստամբական խմբավորումները 12 օրում՝ կայծակնային արագությամբ, տապալեցին Ասադների մոտ 53- ամյա վարչակարգը։