Քաղաքական
ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել աշնանը.Ջեյմս Ուորլիք
Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Այդ միտքը ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա ասել է, որ համանախագահները մտադիր են մոտակա ժամանակահատվածում այցելել տարածաշրջան, բայց այցի կոնկրետ ժամկետը հստակեցված չէ:
«Հակամարտության կարգավորման բանակցության առաջմղման նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են աջակցել բանակցային առաջընթացին: Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն էլ պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունն իրենց պետությունների շահերից չի բխում: Հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն խաղաղության համար», հայտարարել է Ուորլիքը: