Մշակույթ

«Aznavour 100» բարեգործական համերգի հասույթը կուղղվի պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարներին

Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 17-ին ժամը 19:00-ին տեղի կունենա «Aznavour 100» բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։ 

Համերգային ծրագրում, ֆրանսիացի տաղանդավոր արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ, կհնչեն մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։ 

Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայը, որը համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։

Նախագծի պրոդյուսերն է Ժիլ Մարսալան, որը հայտնի է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներին նվիրված երաժշտաթատերական նախագծերով։

Համերգի ողջ հասույթը կուղղվի 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։ 

Սա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի, որոնք կրթության միջոցով կարող են փոխել իրենց կյանքի որակը։ 

Կարդացեք նաև

Back to top button