Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ՝ հանդիպելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և մասնակցելու Ռուսաստան-Բելառուս միութենական պետության Բարձրագույն խորհրդի նիստին։
Երկու ղեկավարները կկնքեն փոխադարձ անվտանգության երաշխիքների պայմանագիր՝ երկու երկրների շահերի համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Սա Պուտինի առաջին այցն է Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինի ընդունումից հետո։ Փաստաթուղթը թույլ է տալիս Ռուսաստանին միջուկային «զսպում» կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում, հայտնում է Reuters-ը։




