ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը «անսովոր հեռախոսազրույց» է ունեցել ամերիկացի պաշտոնակցի հետ

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ Վալերի Գերասիմովը «չափազանց անսովոր» հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակցի՝ գեներալ Չարլզ Բրաունի հետ, հայտնում է BBC-ին՝ հղում անելով ամերիկյան ABC հեռուստակայանին եւ и New York Times թերթին։

Ըստ ABC- ի՝ Գերասիմովը Բրաունին զանգահարել է նոյեմբերի 27-ին եւ զգուշացրել Միջերկրական ծովում ռուսական ռազմանավերի կողմից հիպերձայնային հրթիռների փորձնական արձակումների մասին։ Նա խորհուրդ է տվել ամերիկյան նավերին գտնվել անվտանգ հեռավորության վրա։

Ռուսաստանի ՊՆ-ն փորձարկումների մասին պաշտոնապես հայտնել է դեկտեմբերի 3-ին։  

New York Times-ի տեղեկություններով՝ Գերասիմովն ասել է, որ նոր հրթիռների փորձարկումը նախատեսված է եղել շատ ավելի վաղ, քան՝ Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային ATACMS-ով ռուսական տարածքին հարվածելու թույլտվություն։ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ կիրառված «Օրեշնիկը» անվանել էր որպես ռուսական տարածքի վրա ամերիկյան հրթիռների արձակմանը պատասխան։

Ամերիկյան երկու լրատվամիջոցն էլ հղում են անում Պենտագոնի իրենց անանուն աղբյուրները։   

Կարդացեք նաև

Back to top button