ԿարևորՄիջազգային

Վրաստանի ՍԴ–ն քննության չի ընդունել ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու նախագահի հայցը

Վրաստանի Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով հայցը, ասվում է ՍԴ հաղորդագրության մեջ։

«Թիվ 1848 (նախագահական հայց) և 1849 (ընդդիմության հայց) հայցերը քննության չեն ընդունվել»,- ասվում է հայտարարության մեջ։ «Դատավճիռը վերջնական է և չի կարող բողոքարկվել կամ վերանայվել»։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է, որ ընտրակեղծիքների մասին նախագահի և ընդդիմության հիմնական փաստարկներից մեկը սահմանադրության խախտման տեսանկյունից չի կարող դիտարկվել։

Քվեաթերթիկները դրված են եղել ծրարի մեջ, սակայն նախագահը, ընդդիմությունը և բազմաթիվ ՀԿ-ներ կարծում են, որ քվեարկության գաղտնիությունը խախտվել է, քանի որ մարկերով նշումից հետո քվեաթերթիկի հետևի կողմից երևում է, թե ցուցակի վերջում ՝ 41-րդ տեղում գտնվող իշխող «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան»-ի օգտին է անձը քվեարկել է , թե՝ ոչ։

«Հայցվորները դատարանում վիճարկում են ոչ թե վիճելի նորմերի վրա հիմնված խախտումները, այլ ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների և մարկերների ոչ պատշաճ ընտրությունը։ Այս գործողությունների սահմանադրական գնահատականը դուրս է սահմանադրական նորմերի ստուգման շրջանակներից»,- պարզաբանում է Սահմանադրական դատարանը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով եւ ստացել օրենսդիր մարմնում 150 մանդատներից 89-ը։

5 տոկոսի արգելքը հաղթահարել են ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» (11.03% ձայն, 19 մանդատ), «Միասնություն-Ազգային շարժում» (10.17% ձայն, 16 մանդատ), «Ուժեղ Վրաստան» (8.81% ձայն 14 մանդատ), «Գախարիան Վրաստանի համար» (7,78% ձայն, 12 մանդատ) կուսակցություններն ու դաշինքները։
Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մտել են խորհրդարան, ինչպես նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները։

Զուրաբիշվիլին, ինչպես նաև 30 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հայցեր են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։ Դատարանը երկու հայցերը միավորել է մեկ գործի մեջ:

Կարդացեք նաև

Back to top button