ԿարևորՄիջազգային

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում կքննարկի Սիրիայում վերջին զարգացումները

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում է՝ քննարկելու Սիրիայում վերջին զարգացումները, հայտնում է իրանական Mehr գարծակալությունը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի առավոտյան ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո։

Նախատեսվում է, որ Արաղչին կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Սիրիայում վերջին զարգացումները։

Իրանի արտգործնախարարը կիրակի կեսօրին Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Աբբաս Արաղչին ասել է․ «Օգտակար, անկեղծ և բարեկամական հանդիպում եմ ունեցել Սիրիայի նախագահի հետ»։

«Քննարկվել է տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակը»,-ասել է նա և ավելացրեց, որ «բնական է, որ պայմանները բարդ են, բայց Սիրիայի նախագահի խիզախությունն ու ոգին հիացմունքի էին արժանի»։

«Ահաբեկչական խմբավորումները կարծում են, որ նոր դարաշրջան է, և նրանք կարող են գործունեություն ծավալել, սակայն նրանց դիմակայելու են»,- լրագրողներին ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սիրիացի ապստամբները գրավել են Հալեպը և շարունակել իրենց առաջխաղացումը դեպի հարավ։

Կարդացեք նաև

Back to top button