
Ազգային ժողովը հյուրընկալել էր Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Մուկաշ Իսկանդիրովի ղեկավարությամբ։ Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական փոխգործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին, տնտեսական ու մշակութային կապերին առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող այլ հարցեր:




