ԿարևորՀասարակություն

Զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

«Այսօր ամբողջ օրվա ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակել է մոտիկից հետևել Հալեպում զինված խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակին։

Վեհափառ Հայրապետը, մշտական կապի մեջ լինելով առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ, իր բարձր գնահատանքն է հայտնել նրանց, որ բարձրագույն աստիճանի պատասխանատու ոգով են հետևում հայ համայնքի բարօրությանը։ Հայտնենք, որ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։

Ընդդիմադիր զինյալներին ներկայացնող անհատները, այցելելով հայ և քրիստոնյա համայնքներին պատկանող բնակարաններ ու կենտրոններ, հայտնել են, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար դառնալ։ Առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալեպում և թէ՛ Քեսաբում, մեր ժողովրդի զավակներին կարգադրել են տանը մնալ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք նաև

Back to top button