ԿարևորՀասարակություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությանը որևէ թեկնածու բավարար ձայն չի հավաքել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությանն այսօր որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, հայտնում է դատական իշխանությունը։

«Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը»,– ասված է հաղորդագրությունում։

 ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 18–ին։

Կարդացեք նաև

Back to top button