
Ավետիսյան դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որի հիմնական առաքելություններն են՝
- Իրականացնել բարձրորակ նախակրթական և լրիվ միջնակարգ կրթության ծրագրեր՝ հիմնվելով արդիական ուսուցման մեթոդների վրա:
- Ստեղծել նպաստավոր միջավայր՝ աշակերտի համակողմանի և ներդաշնակ զարգացման, հայրենիքին պիտանի, համամարդկային և քրիստոնեական բարոյական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձևավորման համար:


Դպրոցը համագործակցում է տարբեր ծրագրերի և ուսումնական հաստատությունների հետ: Մշակվել են յուրահատուկ կրթական ծրագրեր՝ Սիրիայի պատերազմից, Ռուս-ուկրաինական հակամարտությունից և Արցախից բռնի տեղահանությունից հետո Հայրենիք վերադարձած երեխաների կրթական կարիքները հոգալու համար:
Դպրոցը հարմարեցված է տարբեր կրթական և ֆիզիկական կարիքներ ունեցող աշակերտների համար: Մասնավորապես՝ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար՝ վերելակներ, պետքարաններ և շարժասանդուղքներ, ապահովում է ներառական կրթության հնարավորություններ։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են Մանկավարժական գիտությունների թեկնածու, Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը և Ավետիսյան դպրոցի հոգեբան Արփի Խաչատուրյանը։




