Մշակույթ

Հայաստանը միանում է Քրեյգ Դեյվիդի համաշխարհային TS5 շրջագայությանը

Բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը հայ հանդիսատեսին կներկայացնի իր հանրահայտ TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։

Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի “7 Days”, “Fill Me In”, “Walking Away” հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։

Համերգին կմասնակցեն DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը։

Երեկոն  կկայանա դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Համերգը կազմակերպել է «Հայա» փառատոնը, որի շրջանակներում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։ Համերգն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button