
2024 թվականի շախմատի աշխարհի առաջնության 1-ին խաղափուլում աշխարհի գործող չեմպիոն Դինգ Լիրենը սև խաղաքարերով հաղթեց Գուկեշ Դոմարաջուին:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, սա Դինգի առաջին հաղթանակն է դասական շախմատում սույն թվականի հունվարի 27-ից ի վեր:
Հետաքրքիր է նաև այն, որ վերջին անգամ աշխարհի առաջնության առաջին խաղն ավարտվել է հաղթանակով 2010 թվականին: Այդ խաղում Վիշի Անանդը պարտվել է Վեսելին Տոպալովին, բայց, այնուամենայնիվ, առաջնության արդյունքում հաղթել եւ դարձել չեմպիոն։
2-րդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:




