
2008 թվականից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից իրականացվում է ռոբոտաշինության զարգացման և աջակցման «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը։
Յուրաքանչյուր տարի կազմակերպվող մրցույթն ունենում է որոշակի թեմատիկ ուղղվածություն։ 2024 թվականի մրցույթի թեման է «Խելացի ռոբոտները արտակարգ իրավիճակներում»։ Մրցույթի հիմնական նպատակներն են՝ խթանել և հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և ճարտարագիտական դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել ճարտարագիտական մասնագիտության հեղինակությունը, ինչպես նաև զարգացնել նորարարական մտածելակերպը։
«ԱրմՌոբոտիքս»-ը նաև եզակի հարթակ է ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների համար՝ ցուցադրելու իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները։



«Դպրություն» հաղորդման հյուրերն են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի համակարգող Մայա Շահումյանը, Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզ․մաթ․ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի սան, ԱրմՌոբոտիքս 2024 ինքնավար ռոբոտների մրցույթի ավագ խմբի 2–րդ մրցանակակիր Լևոն Հովհաննիսյանը և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզ․մաթ․ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի և ԱրմՌոբոտիքս 2024 ինքնավար ռոբոտների մրցույթի ավագ խմբի խմբավար Արմեն Մխոյանը։




