ԿարևորՄիջազգային

Իրանի միջուկային ծրագրի շուրջ եվրոպական եռյակի եւ Թեհրանի բանակցությունները նախատեսված են ուրբաթ

Նոյեմբերի 29-ին նախատեսված է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարների մակարդակով, հայտնել է Իրանի պետական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ փորգործակցությունն ու համագործակցությունը պետք է հենվեն «արժանապատվությունը, խոհեմության եւ նպատակահարմարության վրա»։

Բանակցությունները լինելու են նախորդ քննարկումների շարունակությունը, որոնք անցկացվել էին Նյու Յորքում սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ «Այս բանակցությունների շրջանակում, որոնք նախատեսված են Նյու Յորքում, քննարկվելու են մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցեր, այդ թվում՝ Պաղեստինն ու Լիբանանը, ինչպես նաև միջուկային թեմաներ», — նշել է Բաղայը։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button