
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց համակիրները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիի Հանրապետության հրապարակում հանրահավաք են անցկացնում՝ ընդդեմ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների։
Հանրահավաքին մասնակցում են նաեւ Թբիլիսի ժամանած շրջանների բնակիչները։
Ցուցարարները նախատեսում են գիշերել խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի երկուշաբթի թույլ չտան պատգամավորներին անցկացնել ընտրությունների արդյունքում ձևավորված 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։




