Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Սերգեյ Մկրտչյանը զրուցում են Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակը որոնելիս» վիպաշարի առաջին`«Դեպի Սվանը» վեպի մասին։ Այն ֆրանսերենից թարգմանել է հենց Սերգեյ Մկրտչյանը։
«Դեպի Սվանը» ֆրանսիացի նշանավոր վիպասան Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակը որոնելիս» վիպաշարի առաջին վեպն է: Այն համադրում է այսպես կոչված` խոստովանական վեպի և հուշագրական վեպի տարրեր, որտեղ անցյալն ու ներկան, միահյուսվելով միմյանց, բացահայտում են մարդկային մտքի զարմանալի ու անվերջ շարժումը դեպի ներս, դեպի ներաշխարհի խորքերը:
Ներկան և անցյալը, խորհրդածությունն ու հիշողությունը հայտնվում են ժամանակից դուրս և միավորվում մեկ պատկերի մեջ՝ ձևաբանելով այսպես կոչված «գիտակցության հոսք»:




