ԿարևորՄիջազգային

Թուրքական Bayraktar- ը վայրէջք է կատարել կարճ թռիչքուղի ունեցող ռազմանավի վրա

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է թուրքական տեղական արտադրության Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքի թռիչքն ու վայրէջքը TCG Anadolu գրոհային նավի վրա։

Այս նավն ունի կարճ թռիչքուղի եւ նախատեսված էր, որ պետք է այստեղ տեղակայվեին F-35 B-մոդելի կործանիչները։ Սակայն երբ 2019-ին Անկարան որոշեց ձեռք բերել ռուսական S-400 պաշտպանական համակարգեր  եւ ԱՄՆ, որպես պատասխան, որոշեց Թուրքիայի հանել 35 ծրագրից, որոշվեց այս կարճ թռիչքուղուն հարմարեցնել թուրքական Bayraktar TB3-ը։

 Baykar-ի նախորդ՝ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանը լայնորեն օգտագործել է Հայաստանի եւ Արցախի դեմ դեռ 2020-ի պատերազմում, իսկ Ուկրաինան օգտագործում է Ռուսաստանի դեմ։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button