
Գինեգործության ոլորտում Հայաստանի տարբեր մարզերում արձանագրված հաջողությունները եւ Հունաստանի Արեւմտյան մարզում այս ոլորտի զարգացման մակարդակը կարող է համատեղ ձեռնարկների առիթ դառնալ։
Աթենքում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Արևմտյան մարզի մարզպետ Նեկտարիոս Ֆարմակիսի և փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսի հետ հանդիպման ժամանակ նաեւ այս հարցն է քննարկել։
Կողմերը հույս են հայտնել նաեւ մոտ ապագայում դիտարկել մշակութային միջոցառում կազմակերպելու հնարավորությունը Պատրասում, ինչպես նաև խթանել Պատրասի համալսարանի համագործակցությունը հայաստանյան բուհերի հետ, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Մարզպետ Ֆարմակիսը կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Նշել է, որ միջմարզային համագործակցությունը ևս մեկ խթան է տարածաշրջանային զարգացման ուղղությամբ՝ առևտրի, զբոսաշրջություն և այլ ոլորտներում փորձի փոխանակման միջոցով:




