ԿարևորՀասարակություն

«Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրով համաժողով՝ Լիոնում

Լիոնում ընթացող «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագիրը կրող համաժողով։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ անվտանգության հարցերով լիազոր նախարար Նիկոլա Դարագոնը և ՀՀ կառավարության՝ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լիոն ժամանած պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Իր ելույթում լիազոր նախարար Նիկոլա Դարագոնը կառավարության անունից ողջունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև հաստատված և շարունակաբար զարգացող համագործակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խողքում նշել է, որ Լիոնում ընթացող միջոցառումները վկայությունն են այն անխախտ բարեկամության, որով կապված են հայ և ֆրանսիացի ժողովուրդները։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր-սեղան քննարկմանը որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՕՌԱ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Droite Républicaine» խմբակցության ղեկավար, ՕՌԱ-ի ռեգիոնալ խորհրդի հատուկ խորհրդական Լորան Վոքիեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Կլոր-սեղան քննարկմանը հատուկ հյուրի կարգավիճակով բանախոսել են նաև «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը և «Merieux» հիմնադրամի նախագահ Ալեն Մերիոն։

Բանախոսները համաժողովի ավելի քան 400 մասնակիցներին ներկայացրել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, առկա հումանիտար խնդիրները և այդ համատեքստում ընգծել են համաժողովի՝ «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրի ընտրության կարևորությունը։

Կարդացեք նաև

Back to top button