
Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկներից մեկին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զինատեսակներով հարձակմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման՝ այս տարվա նոյեմբերի 21-ին Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին»,- ասել է Պուտինը։
«Մարտական պայմաններում փորձարկվել է նաև ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկը։ Տվյալ դեպքում՝ բալիստիկ հրթիռ՝ միջուկազերծ հիպերձայնային սարքավորմամբ։ Մեր հրթիռագետներն այն անվանել են «Օրեշնիկ»,- հավելել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել «նոր ռուսական հրթիռով», որը, նրա կարծիքով, ունի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) «բնութագրեր»:




