Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ պաշտպանության նախկին նախարար Յոավա Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեջ։
ՄՔԴ-ն հայտարարել է, որ իր որոշման համար Իսրայելի կողմից դատարանի իրավասության ճանաչումը չի պահանջվում, հայտնում է Բի Բի Սի-ն։
Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել նաեւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամմադ Դիաբա Իբրահիմ ալ Մասրիին։
Իսրայելցի զինվորականները օգոստոսին հայտարարել էին, որ ալ Մասրին հուլիսի 13-ին զոհվել է Գազայում ավիահարվածից։




