Հազարավոր միգրանտներ նոյեմբերի 20-ին հարավային Մեքսիկայից շարժվում են դեպի ԱՄՆ սահման՝ մինչև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտը, հաղորդում է Reuters-ը։
Նրանք հույս ունեն խուսափել ներգաղթի վերահսկման հնարավոր խստացումների հետևանքներից։ Քարավանը, որը ճանապարհ է ընկել Տապաչուլայից վաղ առավոտյան՝ կազմված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարբեր երկրների բնակիչներից։ Միգրանտները հույս ունեն, որ Միացյալ Նահանգների CBP-ONE համակարգը կշարունակի գործել առաջիկա շաբաթներին։
Բացի այդ, նրանք դիմել են Մեքսիկայի կառավարությանը՝ պահանջելով թույլատրել իրենց ազատ տեղաշարժը երկրի տարածքում։ Նշվում է նաև, որ վերջին տարիներին նմանատիպ մի քանի քարավաններ, փորձելով զանգվածաբար շարժվել դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման, ճանապարհին հանդիպել են տարատեսակ խոչընդոտների, և նրանց մեծ մասը ցրվել է։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի




