
Նոյեմբերի 18-ին Նյու Յորքում Sotheby’s-ի աշնանային վաճառքի ժամանակ Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» վաճառվել է 59 միլիոն դոլարով, հայտնում է Reuters-ը։
17 րոպե տևողությամբ սակարկությունը սկսվել է 40 միլիոն դոլարից՝ հասնելով 59 միլիոն դոլարի (65,5 միլիոն դոլար վճարների հետ միասին):
Նկարը ձեռնարկատեր Սիդել Միլլերի հավաքածուից է և առաջին անգամ էր աճուրդի հանվել։




