ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին:

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ո՛չ նրանց վերադարձի իրավունքի, ո՛չ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- գրել է դեսպանը և կից լուսանկար հրապարակել:

Կարդացեք նաև

Back to top button