Դպրություն

«Արհեստական բանականություն» առարկան հանրակրթական դպրոցներում․ «Դպրություն»

«ԱԲ սերունդ»-ը բազմաշերտ ու համապարփակ կրթական ծրագիր է, որը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ FAST-ը մշակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ։

Հայաստանում արհեստական բանականության և հարակից ոլորտներում մասնագետների պակասը լրացնելու, կրթության շարունակականության ապահովման և էկոհամակարգի կայացման համար Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ FAST-ը, նպատակ ունի փուլ առ փուլ ներդնելու «ԱԲ սերունդ» ծրագիրը կրթության բոլոր մակարդակներում։

Ծրագրի նպատակն է ստեղծել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին՝ սկսած դպրոցական մակարդակից։

Ծրագրի առաջին՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի փորձարարական փուլն արդեն մեկնարկել է։ Այն ներդրված է հանրապետության 15 դպրոցներում, որոնք էլ իրենց հերթին ընտրվել են՝ համարվելով թիրախային։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի բովանդակության ղեկավար Ավագ Սայանը և «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի համակարգող Մարիամ Ջիլավյանը։

Կարդացեք նաև

Back to top button