Ադրբեջանը կալանավորեց նաեւ Արիֆ Յունուսին
Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսը: Յունուսին ձերբակալել են, երբ վերջինս ուտելիք է տանելիս եղել Բաքվի բանտում գտնվող կնոջը՝ Լեյլա Յունուսին։
Նախ Արիֆ Յունուսին տեղափոխել են Յասամալի շրջանի ոստիկանության բաժանմունք: Հետո նրա փաստաբանին հաղորդել են, որ իրավապաշտպանին տեղափոխել են ծանր հանցագործությունների քննչական վարչություն: Փաստաբանն ասել է, թե Արիֆ Յունուսին կարող են կալանավորել:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էլ կալանավորվել էր նրա կինը՝ Լեյլա Յունուսը: Յունուս ամուսիններին Ադրբեջանի դատախազությունը մեղադրում է պետական դավաճանության՝ հայ իրավապաշտպանների հետ նույն սեմինարին մասնակցելու և Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Լեյլա Յունուսի ձեռբակալությունը դատապարտել էին «Հյումըն ռայթս ուսթչ» իրավապաշտպան կազմակերությունը, եվրոպական մի շարք կառույցներ։