ԿարևորՄիջազգային

Գերմանիայի կանցլերը 2 տարվա դադարից հետո զանգահարել է ՌԴ նախագահին

Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը 2022 թվականի վերջից ի վեր առաջին անգամ ուղիղ զրուցել են, Բեռլինում ասել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։ Նշվում է, որ Շոլցը Պուտինին կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հետ «արդար և տևական» խաղաղության համար:

Խոսնակը նաև հայտնել է, որ Շոլցը նախապես խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, և որ կանցլերը կրկնել է, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «կողմերը մանրամասն և անկեղծ կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ»։

«Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի երկարամյա ագրեսիվ քաղաքականության ուղղակի արդյունքն է, որն ուղղված է Ուկրաինայի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելուն՝ արհամարհելով մեր երկրի անվտանգության շահերը և ոտնահարելով ռուսալեզու բնակիչների իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button