Վերնատուն

Ճշմարտությունը ոչ թե առերեսել, այլ հասու դարձնել մարդկանց․ Վախթանգ Հարությունյան․ «Վերնատուն»

«Բարդերի ակումբի» հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը խոսում է իր նոր ալբոմի, հեղինակային երգի ու մեր ժամանակների փոխհարաբերությունների, երգի միջոցով ճշմարտությունը բարձրաձայնելու սկզբունքների մասին, ամփոփում է հեղինակային երգի անցնող տարին՝ «Հուսո առագաստ» փառատոնի 10– ամյակից մինչև բարեգործական համերգներ։

Վախթանգ Հարությունյանի «Էն հեռու երկրում» վերնագրով ալբոմը 10 նոր երգ է ընդգրկում։

«Իմ երգերի առաջին տողը և հիմնական խորհուրդը ինքս ինձ է ուղղված․ինչպիսին ես կցանկանայի տեսնել ինձ վաղը։ Եվ կոչերը, որոնք իմ բանաստեղծական խոսքի ենթատողերում են, դրանք ավելի շուտ ուղղված են ինձ և ինձ պես մտածող սեփական հոգու տիրույթը թեթևացնելու ձգտող մարդկանց», – մեկնաբանում է երգահանը։

Խոսելով բանաստեղծական խոսքի միջոցով ճշմարտությունը տեղ հասցնելու ավանդույթներից, Վախթանգ Հարությունյանը նշում է, որ այն իրականությունը ինչ մենք տեսնում ենք ու այն, ինչ  վերարտադրվում է տարբեր են։ Ասում  է, որ մեր միջով անցնող իրականությունը պիտի խմորման ընթացք ունենա, գեներացվի ու հղկվի, որպեսզի մուտացիայի չենթարկվի։ «Մենք առերեսում ենք մարդկանց․ աղբը վերցրեցիր և աղբ տվեցիր վերարտադրությունը։ Ուղիղ խոսքը բանաստեղծական ելքեր կգտնի և կհասնի մարդուն։ Ես էդպիսի մարդկանց օրինակներ շատ ունեմ իմ կյանքում, որոնք բանաստեղծական խոսքի միջոցով կարողացել են ճշմարտությունն ասել և տեղ հասցնել։ Օկուջավան կարողանում էր ոչ թե ճշմարտությունը առերեսել այլ հասու դարձնել, առերեսելը շատ հեշտ է՝ վերցնել և շպրտել աղբը շպրտողի երեսին, բայց դրանից բան չի փոխվի»։

Խոսելով  բարեգործական համերգներից, փառատոնային գործունեությունից Վախթանգ Հարությունյանը նշում է, որ տարվա ընթացքում 4 մեծ բարերգործական համերգ են ունեցել, որին մասնակցել է 20– 70 տարեկան երգահանների 5 սերունդ։

Ասում է նոր սերնդին նախևառաջ եղբայրասիրություն են սովորեցնում։ Միմյանց ձեռք մեկնելու և աջակցելու սկզբունքն ու հավատամքը գործում են հատկապես «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնի օրերին, երբ տոնը լիարժեք դարձնելու համար երեք օր շարունակ բարդերի 5 սերունդ նույն գործին են ծառայում՝ աջակցելով միմյանց տեխնիկական աշխատանքներից մինչև ստեղծագործական։

Կարդացեք նաև

Back to top button