- Պատժի ընդհանուր նպատակը՝ սոցիալական արդարության վերականգնումն է, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաև նոր հանցագործությունների կանխումը։ Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն ո՞րն է։
- Որո՞նք են հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կիրառվող պատժի տեսակները։
- Հանցանք կատարած անչափահասը ինքնուրույն եկամուտ չունի, ի՞նչ սկբունքով է կիրառվում վերջինիս նկատմամբ տուգանքը։
- Կարո՞ղ են արդյոք անչափահասները ներգրավվել իրենց ֆիզիկական կամ առողջության համար վտանգ ներկայացնող աշխատանքներում։ Կամ եթե անչափահասը խուսափում է հանրային աշխատանքներ կատարել, արդյո՞ք վերջինս փոխարինվում է ազատազրկմամբ, այդ մասին արդյո՞ք զգուշացվում է անչափահասը։
- Ո՞ր դեպքերում է անչափահասի նկատմամբ նշանակվում ազատազրկում, իսկ ո՞ր դեպքերում կարճաժամկետ ազատազրկում։
- Պատիժ նշանակելիս դատարանը ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում և ի՞նչ պայմաններ են հաշվի առնվում։
- Անչափահասը կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե վերջինս առաջին անգամ է մեղադրվում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, երբ դատարանը հիմնավորում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով: Որո՞նք են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները։
- Ո՞ր դեպքերում է ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառվում։
- Ո՞ր դեպքերում է անչափահասների դատվածությունը համարվում մարված։
Ձեր փաստաբանը հաղորդման հյուրը «Էյ եմ» իրավաբանական ընկերության իրավապորհրդատու, փաստաբան Սիփան Կեսոյանն է։