Առանց տողատակի

Բաքվում ընթացող COP29 գագաթնաժողովը, Հայաստանի շուրջ զարգացումները․ «Առանց տողատակի»

Լևոն Սարդարյանը և տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը խոսում են Հայաստանի շուրջ զարգացումների, Բաքվում ընթացող COP29 գագաթնաժողովի, Հայաստանի չմասնակցելու, տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:

Ըստ փորձագետի, Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայել գագաթնաժողովին շուք հաղորդելու, բռնապետական երկրի պիտակը իր վրայից հեռացնելու համար: Այլ հարց է` որքանով է դա հաջողվել: Նավթից ահռելի եկամուտներ ստացող Ադրբեջանը փորձում է բնապահպանական հարցեր բարձրացնել, ինչն արդեն իսկ նոնսենս է:

Արմեն Պետրոսյանը նշում է` COP29 գագաթնաժողովով Բաքուն ցանկանում է մարսել Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները: Հայաստանին հրավիրելով գագաթնաժողովին` Ադրբեջանը ազդակ է հղում, թե Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են: Երևաննէլ լավ հասկանում է զարգացումները, ունի իր պահանջները, բայց Բաքվի չկամության պատճառով մինչ այս պահը հստակ չէ ՀՀ մասնակցության հնարավորությունը:

Կարդացեք նաև

Back to top button