Տարին հոբելյանական է։ Նշվում է հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան 100 ամյակը։
Սևակը բարդ երեւույթ է։ Հետևապես սևակյան թեման, ինքնին ենթադրում է խնդրի արմատական իմացություններ, բարձր ինտելեկտ։ Պարույր Սևակի ստեղծագործությունները ներառված են նաև հանրակրթական դասագրքերում։
Որքանո՞վ է այն հասանելի սովորողին, և ինչպե՞ս է մատուցվում գրողի հասարակագիտական, գրական-հրապարակախոսական ժառանգությունը։
Դպրոցական մակարդակում որքանո՞վ է հնարավոր ճանաչել Պարույր Սևակին, հասկանալ նրա ստեղծագործությունը, նրա լեզվական արվեստը։
Պարույր Սևակը և՛ իր ժամանակի նշանավոր բանաստեղծն է, և՛ իր ժամանակի նշանավոր տեսաբանը: Սևակի տեղը ոչ միայն դասագրքերում է, այլև ընթերցող սերնդի գիտակցության մեջ։
«Դպրություն» հաղորդաշարի հոյւրերն են՝ սևակագետ Հովիկ Չարխչյանը, Երևանի Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գայանե Եղիազարյանը և Երևանի Լեոյի անվան թիվ 65ավագ դպրոցի ուսուցչուհի Ելիզավետա Ղազանչյանը։