Առանց տողատակի

Բաքվում մեկնարկած COP29 գագաթնաժողովը․ «Առանց տողատակի»

Լևոն Սարդարյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը զրուցում են Բաքվում մեկնարկած COP29 գագաթնաժողովի, Հայաստանի չմասնակցելու, տարածաշրջանի վրա հետևանքների, ադրբեջանական նարատիվների, Հայաստանի շուրջ զարգացումների վերաբերյալ:

Ըստ Ռոբերտ Ղազարյանի, Բաքվում կատարվողը PR միջոցառում է, որի միջոցով Ադրբեջանը փորձում է մաքրվել միջազգային ասպարեզում:

Ադրբեջանն ինքն էլ բնապահպանական խնդիրներ ունի, ուստի միջազգային հանրությանը տարհամոզելն անհնար է:

Ադրբեջանը նաև բռնապետական երկիր է, որտեղ ալիևական բնապահպանական շարժում լինել չի կարող, ի տարբերություն Հայաստանի, որտեղ բնապահպանները ազատ են գործում:

Վերլուծաբանի կարծիքով, որոշակի ցուցիչ է, որ «Մեծ քսանյակի» ղեկավարները չեն մասնակցում Բաքվում ընթացող գագաթնաժողովին:

Խոսելով Հայաստանի չմասնակցելու մասին` վերլուծաբանը նշել է, թե մասնակցությունն արդարացված կլիներ, եթե ՀՀ-ն ինչ-որ կշիռ ունենար, կարողանար հասնել գերիների վերադարձին:

Կարդացեք նաև

Back to top button