- Ի՞նչ է իրավասուբյեկտությունը և ո՞ր իրավահարաբերություններին է բնորոշ:
- Անձն իր կյանքի տարբեր փուլերում մտնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ։ Որպեսզի այդ իրավահարաբերությունները լիարժեք սուբյեկտ լինի, վերջինս պետք է օժտված լինի իրավունակությամբ ու գործունակությամբ։ Խնդրում եմ անդրադարձ կատարենք բնորոշումներին:
- Արդյո՞ք իրավունակության առկայությունը հիմք է իրավունքների իրացման և պարտականությունների կատարման համար, թե՞ վերջինս՝ նախապայման է իրավունքներ ունենալու:
- Գործունակությամբ կարող են օժտված լինել ոչ բոլորը։ Ինչո՞ւմ է գործունակության էությունը:
- Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են սահմանափակվել քաղաքացու իրավունակությունն ու գործունակությունը։ Խնդրում եմ մատնանշեք այդ դեպքերը:
- Եկեք անդրադառնանք գործունակության տեսակներին․ մինչև 14 տարեկան և 14-18 տարեկան անչափահասների գործունակություն:
- Լինում են դեպքեր, երբ անձը ճանաչվում է անգործունակ, դա կատարվում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետևանքով, երբ անձը չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք։ Նման դեպքերում դատարանի կողմից վերջինս ճանաչվում է անգործունակ։ Խնդրում եմ անդրադարձ կատարենք այս հարցին և ո՞ր դեպքերում է անձը կրկին ճանաչվում գործունակ:
- Դատարանի կողմից կարող է նաև սահմանափակվել անձի գործունակությունը՝ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով՝ իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքերով։ Սահմանափակման դեպքում իրավունքների ի՞նչ ծավալ ունի վերջինս:
- Երկու դեպքերի համար նշեցիք խնամակալության և հոգաբարձության մասին։ Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ այդ մարմինների համաձայնությունն անձի կողմից որոշակի գործողություններ կատարելու համար:
- Խնդրում եմ ներկայացրեք նաև քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու և անհայտ բացակայող ճանաչելու հետևանքների մասին:
- Ո՞ր դեպքերում է քաղաքացին մահացած ճանաչվում և որո՞նք են մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու հետևանքները։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանն է: