ԿարևորՄիջազգային

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Առնվազն 10 մարդ է զոհվել երկուշաբթի առավոտյան Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով, հայտնում է BBC-ն։

Լևոտոբի Լակի-Լակի լեռը, որը գտնվում է Արևելյան Նուսա Թենգարա նահանգի Ֆլորես կղզում, ժայթքել է տեղական ժամանակով 23:57-ին, հայտնում է Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական աղետների մեղմացման կենտրոնը (PVMG):

Կենտրոնի ներկայացուցիչ Հադի Ուիջայան ասել է, որ լավան հասել է խառնարանից մոտ 4 կմ (երկու մղոն) հեռավորության վրա գտնվող գյուղեր՝ այրելով և վնասելով բնակիչների տները:

Տեղի պաշտոնյաների տվյալներով՝ ժայթքումից տուժել է յոթ գյուղ:

Կարդացեք նաև

Back to top button