
Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է, նրան վստահություն է հայտնել ընտրողների 55,04 տոկոսը, իսկ նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է քվեների 44,96 տոկոսը։ Սրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքներն են՝ արձանագրությունների 98,92%-ի մշակումից հետո։
Մնում է հաշվել արտասահմանյան մի քանի ընտրատեղամասերում ձայները։
Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, քվեարկության ավարտին մասնակցությունը կազմել է 54 տոկոս։ Ընտրություններին մասնակցել է ավելի քան 1,5 մլն ընտրող։
Հոկտեմբերի 20-ին կայացած քվեարկության առաջին փուլում զգալի տարբերությամբ հաղթել էր Մայա Սանդուն։ Նա հավաքել է 42%, Ստոյանոգլոն՝ 26%:




