ԿարևորՍպորտ

Սուրեն Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն

Եվրոպայի ծանրամարտի մինչև 23 տարեկաննների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին երկու ծանրամարտիկներ՝ Մնացական Աբրահամյանը և Սուրեն Գրիգորյանը։

Պոկում վարժությունում 157 կգ արդյունքով Սուրենը նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ Մնացական Աբրահամյանը 152կգ արդյունքով 5-րդ էր։

Հրում վարժությունում տղաները փայլուն ելույթներ ունեցան։ Սուրեն Գրիգորյանը վերջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 193 կգ քաշը և երկամարտի 350կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Մնացական Աբրահամյանը գլխավերևում պահեց 191 կգ կշռող ծանրաձողն ու երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք՝ դարձավ բրոնզե մեդալակիր։

Կարդացեք նաև

Back to top button