
Նոյեմբերի 8-ին, ժամը 19․00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան «Ջազը և դասականը» սիրված հեղինակային ծրագրով։
Այս նախագիծը ներկայացվել է այնպիսի բեմերում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզեն և Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի Մուզիքֆերայնը՝ արժանանալով բուռն արձագանքի և անջնջելի հետք թողնելով հանդիսատեսի սրտում։
Դենիս Մացուևը համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար է, Պ.Ի. Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթող և Գրամաֆոն մրցանակի դափնեկիր է։ Նրա ներկայացել է Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլում, Վիեննայի Շտացալ համերգասրահում, Բեռլինի Ֆիլհարմոնիայում և աշխարհի այլ անվանի համերգասրահներում։
«Ջազը և դասականը» ծրագրի շրջանակներում մեզ հետ կլինեն նաև՝
— Անդրեյ Իվանով /կոնտրաբաս/
— Ալեքսանդր Սինգեր /հարվածային գործիքներ/
— Եկատերինա Մոչալովա /դոմրա/
— Բորիսլավ Ստրուլև /թավջութակ/
— Սոֆյա Տյուրինա /սաքսոֆոն/։
Եկատերինա Մոչալովան կատարելու է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Բացինիի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը՝ դոմրայի հնչյունավորմամբ՝ ջութակի փոխարեն։ Համերգի ընթացքում հանդիսատեսը կվայելի Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի, Շոստակովիչի լավագույն ստեղծագործությունները։




