Ձեր փաստաբանը

Ոչ հոժարակամ հոսպիտալացման և անգործունակության ճանաչման ընթացակարգերը․ «Ձեր փաստաբանը»

Հայաստանում տարեկան կտրվածքով ոչ հոժարակամ բուժման է ենթարկվում հիվանդանոցային բուժում ստացող անձանց 10-12 տոկոսը: Ոչ հոժարակամ բուժման ենթարկվողների առանձին խումբ են կազմում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։ Վերջիններս բուժում են ստանում հոգեբուժական կազմակերպություններում։ ՀՀ-ում դեռևս համայնքային ծառայություններ այս իմաստով առկա չեն։

Ընդհանրական կարգով ներկայացրեք ինստիտուցիոնալ գործառնության, ապաինստիտուցիոնալացման բարեփոխումների անհրաժեշտության և այդ կոնտեքստում ոչ հոժարակամ հոսպիտալացման խնդիրները։

Ոչ հոժարակամ հոսպիտալացումն ու բուժումը հոգեբուժական կազմակերպությունում՝ հոգեկան առողջության պահպանման ամենազգայուն ոլորտներից է։

Եկեք անդրադառնանք վերջինիս ներպետական օրենսդրական կարգավորման, ինչպես նաև ՄԻԵԿ 5-րդ հոդվածի համատեքստում։

Ոչ հոժարակամ հոսպիտալացումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ և համաչափ։ Ի՞նչ է սա նշանակում և տեղեկացված համաձայնության ինստիտուտը արդյո՞ք կիրառվում է բոլոր փուլերում։

Անդրադառնանք ոչ հոժարակամ հոսպիտալացման ընթացակարգին։ Ոչ հոժարակամ հոսպիտալացման գործընթացի մեկնարկի հիմքերի առկայության դեպքում, հոգեբուժական կազմակերպությունում անձի տեղավորումից հետո 72 ժամվա ընթացքում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը պետք է քննվի հոգեբուժական հանձնաժողովի կողմից։

Ի՞նչ է տեղի ունենում հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելուց հետո։

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը հարուցվում է նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա: Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է այդ քաղաքացու հաշվառման վայրի առաջին ատյանի դատարան, իսկ եթե քաղաքացին բուժվում է հոգեբուժական կազմակերպությունում` հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Ի՞նչ առանձնահատկություններ կան քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործի վարույթի հետ կապված։

Ոչ հոժարակամ բուժումը կարող է տևել ոչ ավելի, քան վեց ամիս: Եթե վեց ամիսը լրանալու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ չեն վերացել ոչ հոժարակամ բուժման հիմքերը, ապա ի՞նչ գործընթաց է հետևում, քանի որ հնարավոր է, որ անձը վեց ամսվա փոխարեն շատ ավելի երկար ենթարկվի ոչ հոժարակամ հոսպիտալացման։

Դատական նիստերին օրենքով պարտադիր է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը, եթե անձը չունի ներկայացուցիչ։ Այս պահանջը հիմնականում ձևական բնույթ է կրում, քանի որ ներկայացուցիչը չի տիրապետում շահագրգիռ անձի վերաբերյալ ամբողջական տեղեկության և, ըստ այդմ, չի կարող հիմնավոր և բովանդակային դիրքորոշում հայտնել։

Ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցի դատարանի կողմից քննության ընթացքում անվճար իրավաբանական օգնության տրամադրման հարցը ի՞նչ ձևով է կարգավորվում և ի՞նչ պրակտիկ խնդիրներ են առկա այս առումով։

Գործող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում վերականգնել անգործունակ ճանաչված անձի գործունակությունը։ Խնդրում եմ նշեք իրավասու սուբյեկտների շրջանակը և ընթացակարգը, ինչպես նաև ի՞նչ է իրենից ներկայացնում պարբերական վերանայման ինստիտուտը։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Երևանի պետական համալսարանի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, եվրոպական ուսումանսիրությունների կենտրոնի փորձագետ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանն է։

Կարդացեք նաև

Back to top button