ԿարևորՄիջազգային

Հայաստանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած մահաբեր ջրհեղեղի կապակցությամբ

Հայաստանը խորը ափսոսանք է հայտնում Իսպանիայում սաստիկ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության համար, ասվում է ԱԳՆ-ի X-ի գրառման մեջ։

«Մեր անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են այս տարերային աղետի հետևանքներից», — ասված է նախարարությունից։

Իսպանիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել, փրկարարական խմբերն աշխատում են անհետ կորածներին գտնելու համար:

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը հայտնել է ենթակառուցվածքների «ահռելի ավերածությունների» մասին և զգուշացրել, որ որոշ տարածքներ մուտք գործելու դժվարություններ կան։

Կարդացեք նաև

Back to top button